ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ին տրամադրել է ավելի քան 96 մլն դրամ

Համագործակցության 7 տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին է ուղղել ավելի քան 96 մլն դրամ:

ym-logoԿենտրոնը կրթաբուժական ծառայություններ է մատուցում աուտիզմ եւ ընդհանուր զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների:

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է աուտիզմով երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է կենտրոն այցելող 3-12 տարեկան 30 սաների: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եւ մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապեւտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 96 միլիոն դրամ, ինչի շնորհիվ երեխաները կենտրոն են հաճախում անվճար:

«Մենք համոզված ենք, որ դրական տեղաշարժ եւ առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը եւ աջակցությունը, ինչն ամենակարեւորն է երեխաների հետ աշխատելիս: Մենք ուրախությամբ ենք համագործակցում այս կենտրոնի հետ, որտեղ աուտիզմով երեխաները ստանում են անհրաժեշտ հետեւողական մասնագիտական բուժում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կենտրոնի աշխատակազմը եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլեւ ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների  զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն հաճախում են հանրակրթական դպրոց:

big_1bdf91f34ade2441711dda9194798d56 big_32c400903746d0c5a000714e20b2362d big_53206b9fe8112d54206132fef30963b6 big_475545acd8d1ef62f00944069090b148

Check Also

Նոր ծրագրի մեկնարկ Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի և Creative Educational Technologies (CET) կազմակերպության միջև

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» սկսել է իրականացնել նոր ծրագիր Creative Educational …