Մասնագիտական զարգացում և թրեյնինգներ

11164049_848121218583099_459384088610001310_nԵրեխաների զարգացման միջազգային կենտրոնի “Մասնագիտական զարգացում և թրեյնինգներ” ծրագրի շրջանակներում այսօր կայացավ Տաթևիկ Այվազյանի զեկույցը «Աուտիզմով երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքների ընդհանրացումը և շփման հմտությունների զարգացումը խմբային պարապմունքների ընթացքում» թեմայով:

Խմբային պարապմունքները նպաստում են երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքների ընդհանրացմանը և հաղորդակցման ունակությունների զարգացմանը: Խմբային պարապմունքները հանդիսանում են անհատական պարապմունքների անմիջական շարունակությունը: Խմբային պարապմունքներն անցակցվում են ինտերակտիվ խաղերի (զարգացնող, ռելաքսացիոն, թատերական, կառուցողական և այլն) միջոցով, որտեղ շեշտը դնում ենք երեխաների` միմյանց հետ ակտիվ շփման գործընթացի վրա: Այս պարապմունքների ժամանակ մենք պետք է երեխաներին տանք միմյանց հետ ազատ ստեղծագործելու հնարավորություն: Աշխատելով միմյանց հետ խմբի ներսում` մենք հնարավորություն ենք տալիս երեխաներին զարգացնել կոլլեկտիվիզմի, փոխօգնության, հաղորդակցման, ճանաչողական, դրդապատճառային ոլորտների զարգացմանը, բարոյական դաստիարակությանը: Կիրառելով խմբային պարապմունքները` մենք կհեշտացնենք երեխաների հասարակությանը ներառվելու գործընթացը:

   11156328_848121158583105_5319148179115143111_n11150673_848121001916454_7469580778329764159_n 11150264_848121075249780_6082372569595926978_n 10590532_848120935249794_5575691238210988159_n

Check Also

Seminar for therapists and parents/ Սեմինար կենտրոնի մասնագետների և երեխաների ծնողների համար

A very dear friend of International Child Development Center Adam Holmes came from England and …