- Երեխաների Ուղերձը Հասարակությանը
Այսօր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» նշեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ Օրը շատ հուզիչ էր ու յուրատիպ, քանի որ հաշմանդամությունը ցույց տրվեց այլ տեսանկյունից: Մեր կենտրոնի սաներից Ռաֆայելն ու Վարդանը հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, որն էլ իր հերթին բուռն արձագանք գտավ հյուրերի կողմից: Ի դեպ, հյուրերի շարքում էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը , մթնոլորտը շատ հուզիչ էր ու մտերմիկ: Դա պայմանավորված էր նաև նրանով, որ հավաքվել էին այն բոլոր մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված էին այս խնդրով։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես մեր հասարակության մասն են կազմում և ունեն հավասար պայմաններում ապրելու ու գործելու իրավունք։
Խորապես շնորհակալ ենք «The Club» ակումբի ողջ անձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցեցին, որպեսզի միջոցառումը կայանա բարձր մակարդակով։