«Ներքին ձայն» ցուցահանդեսը ներկայացնում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» աուտիզմ ունեցող սաների աշխատանքները: ԵԶՄԿ-ն գործում է Երևան քաղաքի Սարյան 20 հասցեում: Այն տրամադրում է ինտենսիվ շտկողական համալիր թերապիա, որը սրտացավ ու սիրող աշխատակազմի ջանքերի շնորհիվ երեխաներին հնարավորություն է տալիս ունենալ մեծ առաջընթաց և օգնում է հնարավորինս ինտեգրվել հասարակությանը: Աուտիզմը ընդհանուր զարգացման խանգարում է: Աուտիզմով երեխաների մեծ մասը չեն խոսում, հետևաբար` բացակայում է խոսքային հաղորդակցումը: Շատ հաճախ խոսք ունեցող երեխաները կրկնում են միայն այն, ինչ իրենց ասում են: Այս խնդրի լուծման մեջ մեծ դեր ու նշանակություն ունի արվեստաթերապիան: Արտթերապիայի մեջ կիրառվում է այսպես կոչված «առաջնորդող խաղը», որի ընթացքում թերապևտը ստեղծում է միջավայր և խրախուսում է երեխային զբաղվել արվեստով` օգտագործելով մի շարք նյութեր` ինչպիսիք են կավը, յուղամատիտները , ջրաներկը , որոշ խաղալիքներ եւ այլն: Այս ամենի նպատակը երեխայի ինքնաարտահայտումն է ոչ խոսքային հաղորդակցմամբ: Վերոնշյալը խթանում է նաև բանավոր խոսքի զարգացումը:
Inner Voice is an exhibition hosting the artwork of some of the autistic children of the International Child Development Center (ICDC). Located in Yerevan, Armenia, this center provides the necessary therapies, activities, and loving staff that autistic children need to help accelerate development. Currently, autism is referred to as a spectrum disorder, meaning that the level of severity varies greatly, and this spectrum is present in our children. A common theme among them, however, is that the majority of them are non-verbal; meaning that a child cannot verbally communicate at all, or only mimics what another says to him or her, etc. Therefore, a way to tackle this obstacle is through Art Therapy. Art Therapy is one-on-one “guided play”, so to speak, in which the therapist creates and environment and experience that will encourage the child to do art. Using a variety of resources, such as clay, pastels, paints and some toys, etc, the goal is for the child to express themselves in a non verbal way. This, indirectly, will encourage verbal language to develop, as well as simply giving them time each day to express themselves.