2012 թվականի դեկտեմբեր և 2013 թվականի հունվար ամիսներին Երևանի Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կիրառական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ուսանողները մեծ անակնկալ մատուցեցին «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաներին` պարգևելով նրանց գեղեցիկ, ուրախ միջավայր:
Ստեղծագործական խմբի կողմից ամբողջովին վերափոխվեցին և գունազարդվեցին կենտրոնի դասասենյակները` նոր, ջերմ ու ծիծաղկոտ մթնոլորտ ստեղծելով երեխաների համար:
ԵԶՄԿ կենտրոնի բոլոր սաներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մեր ապագա շնորհալի նկարիչներին` Մարիամ Սահակյանին, Ռիմա Եկմալյանին, Էլինա Հարությունյանին, Էլիզա Գեվորգյանին այս հրաշալի նախաձեռնության համար: