October 11
Հոկտեմբերի տասնմեկին Երևանի թիվ 126 դպրոցի երրորդ դասարանում անսովոր իրարանցում էր տիրում։ Երեխաների աշխուժության պատճառը ներառական ծրագրով դպրոց հաճախող Ռաֆայելի այցն էր։ Դասարանում բոլորը բարևում էին, հարցեր էին տալիս նրան, իսկ նա այնքան ուրախ էր։
Ռաֆայելը որոշել էր դաշնամուր նվագել իր համադասարանցիների համար։Եվ ահա բոլորը անհամբեր սպասում են նրան։Մի քանի րոպե անց արդեն Ռաֆայելի մատներից արձակած ուրախ հնչյունները պարում էին օդում՝ միանալով երեխաների զարմանքին ու հիացմունքին։ Թերևս երկար ժամանակ Ռաֆայելն ու իր ընկերները կհիշեն այս երաժշտական ու ուրախ աշնանային ուրբաթը։