Սեմինարների շարք ծնողների համար

haitararutyun

 

 

 

 

 

 

 

«Երեխաների Զարգացման Միջազգային կենտրոնը» սկսում է նոր ծրագիր նախատեսված կենտրոն հաճախող երեխաների ծնողների համար։

Ծրագիրը կիրականացվի «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում։

Սույն թվականի նոյեմբերի քսանութից կիրականացվեն սեմինարներ նույն կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։

Սեմինարները անվճար են!!!

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 093401979 հեռախոսահամարով:

Առաջին սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 11։00-ին։

Սեմինարավար՝ Մարինա Մելիքսեթյան, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» գլխավոր երաժշտաթերապիստ, ով մասնակցել է մի շարք սեմինարների և վերապատրաստման դասընթացների, ստացել է հավաստագրեր և ոլորտում ունի 16 տարվա աշխատանքային փորձ:

Թեմա՝ Կիրառական Երաժշտաթերապիա

  • Ի՞նչ է երաժշտաթերապիան
  • Շփումը երեխայի հետ երաժշտության միջոցով
Այսօր տեղի ունեցավ ծնողների համար նախատեսված առաջին սեմինարը «Կիրառական Երաժշտաթերապիա» թեմայով։ Մարինա Մելիքսեթյանը ստեղծեց շատ հաճելի և ջերմիկ մթնոլորտ մասնակիցների համար։Սեմինարը ծնողներին տվեց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գիտելիքներ երաժշտաթերապիայի կարևորության և կիրառման վերաբերյալ։

img_5527 img_5528 img_5530 img_5531 img_5534 img_5535 img_5539 img_5542 img_5546 img_5548 img_5551 img_5553 img_5558

Այսօր տեղի ունեցավ ծնողների համար նախատեսված «Աուտիզմ և Լոգոպեդական Աշխատանք» առաջին սեմինարը։ Նելլի Հունանյանը ծնողներին ներկայացրեց աուտիզմին բնորոշ ախտանիշները և խոսքային առանձնահատկությունները, խոսքի զարգացմանն ուղղված արդյունավետ մեթոդները և կիրառվող լոգոպեդական ժամանակակից մոտեցումները։

img_5609 img_5610 img_5611

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Պարաշարժողական թերապիա․ գործնական և տեսական մոտեցումները
Սեմինարների շարք ծնողների համար

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ առաջին «Պարաշարժողական թերապիա․ գործնական և տեսական մոտեցումները» թեմայով սեմինարը։ Սեմինարը անցկացրեց Հասմիկ Թանգյանը՝ պարուհի, պարային թերապևտ, ԲԱ-ԱՐ-ԴԻ-Ա «Պարի և Շարժման Լաբորատորիայի» հիմնադիր։ Հասմիկը ոււնի 5 տարվա աշխատանքային փորձ պարաշարժողական թերապիայի բնագավառում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և մեծահասակների հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Հասկացություն արտթերապիայի մասին. Արտթերապիայի հիմնական ուղղությունների արդյունավետության վերլուծությունը և կիրառման շրջանը :

Սեմինարների շարք ծնողների և կամավորների համար

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Հասկացություն արտթերապիայի մասին. Արտթերապիայի հիմնական ուղղությունների արդյունավետության վերլուծությունը և կիրառման շրջանը» սեմինար-քննարկումը

Սեմինարի ընթացքում քննարկվեցին.

  • Արտթերապիան որպես հոգեթերապևտիկ ուղղություն
  • Ստեղծագործական գործընթացը որպես թերապիա
  • Արտթերապիայի հիմնական ուղղությունների տեսական և կլինիկական ասպեկտները
  • Արտթերապիայի վերականգնող, թերապևտիկ, զարգացնող ազդեցության մեխանիզմները

Սեմինարը վարեց «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի արտթերապիայի ծրագրի համակարգող, հոգեբան-արտթերապիստ, ԵՊՄՀ-ի դասախոս Ալվինա Հայրապետյանը։

Check Also

Seminar for therapists and parents/ Սեմինար կենտրոնի մասնագետների և երեխաների ծնողների համար

A very dear friend of International Child Development Center Adam Holmes came from England and …