Քայլ դեպի ներառում աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար

 

Այսօր Հ. Մորգենթաուի անվան ներառական կրթություն իրականացնող թիվ 126 հիմնական դպրոցում կայացավ ռեսուրսային դասասենյակի պաշտոնական բացումը։

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, «ռեսուրսային դասասենյակի» վերանորոգման գլխավոր հովանավոր «Հայաստանի Էլեկտրական Ց անցեր»

ՓԲԸ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետի տեղակալ Արմենուհի Զոհրաբյանը,  և «ՀԷՑ» ՓԲԸ արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը, Վիվա Սելլ ՄՏՍ ընկերության ներկայացուցիչներ Նարինե Առուստամյանը և Իրինա Ժամհարյանը, մեզ աջակից բոլոր կազմակերպությունների ղեկավարներն ու անհատները։

Ի դեպ, «ՀԷՑ» ՓԲԸ արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը դասասենյակին նվիրեց մեզ խիստ անհրաժեշտ նոութբուքը։

Բացման արարողությունը իրականացրեցին Տիկին Սողոմոնյանը և Արտյոմ Մուրադյանը դպրոցում ներառված սաների  ուղղորդմամբ։ Երեխաները երգով  ողջունեցին մեր հովանավորներին և իրենց կողմից պատրաստված բացիկներ նվիրեցին  «Տուր ինձ քո ձեռքը և ես կհասնեմ Արևներին» կոչով։

Վերջին տարիներին ներառական կրթությունը աշխարհի գրեթե բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի, կրթական բոլոր համակարգերում հանդիսանում է լուծում պահանջող կարևորագույն խնդիրներից մեկը։ Ներառումը, ինչպես նաև վերջինիս անհրաժեշտ մեխանիզմները, շարունակում են մնալ ամենակարևորը, թե կրթական, թե հոգեբանական ոլորտներում:

Բոլոր երեխաները՝ այդ թվում նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաները, ունեն կրթության իրավունք՝ ելնելով իրենց իսկ հնարավորություններից, այլ ոչ թե հաստատված օրենքներից ու դրույթներից: Հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար նախատեսված կրթական նպատակները նույնն են, ինչպես և բոլոր երեխաների համար. յուրաքանչյուրին պետք է ընձեռվի հնարավորություն սովորելու իր տարիքին համապատասխան դասարանում, քանի որ անչափ կարևոր է սոցիալական փոխազդման ապահովումը անկախ մարդու ֆիզիկական և մտավոր կարողություններից:

Հարկ է հիշել, որ ներառական կրթություն ասելով չպետք է հասկանալ միայն դպրոց, դասարան, ուսումնառության գործընթաց: Ներառում ասվածը այն ամենն է , ինչ կատարվում է տվյալ դպրոցում: Ներառական կրթություն նշանակում է խրախուսել յուրաքանչյուր երեխային մասնակցություն ունենալ դպրոցում տեղի ունեցող ամենօրյա գործունեությանը, և օգնել յուրաքանչյուրին ստանալ առավելագույնը դպրոցից:

2006 թվականից սկսած Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի կողմից աուտիզմով երեխաներին տրամադրվել են տարբեր ծառայություններ: Ցավոք, այդ 10 տարիների ընթացքում, զարգացման, կրթական և սոցիալիզացիայի խնդիրներ ունեցող երեխաների թիվն, աճել է: 2007 թվականից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է  կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը:

Սերտ համագործակցելով թիվ 126 դպրոցի տնօրինության ի դեմս Գոհար Արզանյանի և ուսուցչական կազմի հետ 2010թ. Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը ՎիվաՍելլ ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ, ներառական կրթական իր փորձնական մոդելը որպես պիլոտային նախագիծ ներդրեց Մորգենթաուի անվան №126 հիմնական ներառական դպրոցում: ՎիվաՍելլ ՄՏՍ-ը աշխատավարձային ֆոնդ տրամադրեց նաև այն մասնագետների համար , ովքեր աշխատում են երեխաների հետ թե՛ կենտրոնում, թե՛ հիմնական դպրոցում։

Ներառման այս մոդելը ենթադրում է  դպրոցում յուրաքանչյուր երեխայի համար մշտական և շարունակական  տվյալների հավաքագրում և արդյունքների ամփոփում (յուրաքանչյուր շաբաթ), ինչը հնարավորություն է տալիս մեզ արձանագրել ամեն մի երեխայի հաջողությունները և ի հայտ եկած բարդությունները, որը հնարավորություն է տալիս  ստեղծել արդյունավետ անհատական և խմբային ծրագրեր:

Վերը նշված ներառումն ապահովելու նպատակով, հաջորդ քայլը Մորգենթաուի անվան թիվ 126 Հիմնական դպրոցում «Ռեսուրսային դասասենյակ» ստեղծելն էր , որը հնարավորություն կտա տվյալ դպրոցում ուսանող աուտիզմ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներն  ավելի նպատակային դարձնել: Այս երեխաները կունենան իրենց մասնագիտական ծրագրերը, ուսուցման պրոցեսի մի մասը կանցկացնեն Ռեսուրսային դասասենյակում, իսկ մնացած ժամանակը՝ համադասարանցիների հետ:

Ծրագրի նպատակն է ի վերջո նվազեցնել յուրաքանչյուր երեխայի «Ռեսուրսային դասասենյակ»-ում  գտնվելու ժամանակը՝ տեղափոխելով ուսումնական գործընթացը հիմնական դասասենյակ: Տվյալ դասարանները համարվում են միջանցիկ հարթակ, որոնց նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր պրոցեսին:

 Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և «Ռեսուրսային դասասենյակ»-ի վերակառուցման գլխավոր հովանավոր Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ ի դեմս պարոն Կարեն Հարությունյանի հսկայական աջակցության (1 000 000 դրամ և համակարգիչ), ինչպես նաև մի շարք ընկերությունների, աուտիզմ ունեցող երեխաների ծնողների (նույնիսկ այդ դպրոց  չհաճախող երեխաների) և անհատների  նվիրատվությունների շնորհիվ 2017 թ.-ին  ծրագիրն իրականություն դարձավ։,  «Ռեսուրսային դասասենյակ»-ը վերակառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան և այս պահից սկսած պատրաստ է բացել իր դռները ԱՍԽ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող 30 երեխաների առջև :

Տվյալ դասարանները համարվում են միջանցիկ հարթակ, որոնց նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր պրոցեսին:

 

Check Also

Seminar for therapists and parents/ Սեմինար կենտրոնի մասնագետների և երեխաների ծնողների համար

A very dear friend of International Child Development Center Adam Holmes came from England and …