Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի “Մասնագիտական զարգացում և թրեյնինգներ” ծրագրի շրջանակներում այսօր կայացավ Տաթևիկ Այվազյանի զեկույցը «Աուտիզմով երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքների ընդհանրացումը և շփման հմտությունների զարգացումը խմբային պարապմունքների ընթացքում» թեմայով:
Խմբային պարապմունքները նպաստում են երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքների ընդհանրացմանը և հաղորդակցման ունակությունների զարգացմանը: Խմբային պարապմունքները հանդիսանում են անհատական պարապմունքների անմիջական շարունակությունը: Խմբային պարապմունքներն անցակցվում են ինտերակտիվ խաղերի (զարգացնող, ռելաքսացիոն, թատերական, կառուցողական և այլն) միջոցով, որտեղ շեշտը դնում ենք երեխաների` միմյանց հետ ակտիվ շփման գործընթացի վրա: Այս պարապմունքների ժամանակ մենք պետք է երեխաներին տանք միմյանց հետ ազատ ստեղծագործելու հնարավորություն: Աշխատելով միմյանց հետ խմբի ներսում` մենք հնարավորություն ենք տալիս երեխաներին զարգացնել կոլլեկտիվիզմի, փոխօգնության, հաղորդակցման, ճանաչողական, դրդապատճառային ոլորտների զարգացմանը, բարոյական դաստիարակությանը: Կիրառելով խմբային պարապմունքները` մենք կհեշտացնենք երեխաների հասարակությանը ներառվելու գործընթացը: