«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» «Մասնագիտական զարգացում և թրեյնինգներ» ծրագրի շրջանակում կայացավ ԿՎՎ ծրագրի համակարգող, լոգոպեդ Նելլի Հունանյանի զեկույցը «Աուտիզմի մեկնաբանության ժամանակակից մոտեցումների վերլուծությունը» թեմայով.Զեկույցին ներկայացված նյութում դիտարկվեցին աուտիզմի բժշկական և մանկավարժական տեսանկյունները: Ն. Հունանյանը անդրադարձ կատարեց աուտիզմին բնորոշ և առկա երկրորդային դրսևորումներին, մանրակրկիտ մեկնաբանվեց աուտիզմի ախտորոշման համակարգերից մեկը, որի հիմքում ընկած է Լորա Վինգի տրիադան:

INTERNATIONAL CHILD DEVELOPMENT CENTER “They may forget what you said but they will never forget how you made them feel” Carol Buchner







