October 31
Սոցիալական և ինտեգրման ծրագրի շրջանակներում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաները այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, որտեղ ծանոթացան մեծ բանաստեղծի արվեստի հետ և վերջում դիտեցին 3D ձևաչափով «Ձախորդ Փանոսը» հեքիաթը: Թեև «Մութ ու լույս» դահլիճում իրավիճակը փոքր ինչ անսովոր Էր երեխաների համար, նրանք ճկունություն ցուցաբերեցին և հեշտությամբ ադապտացվեցին սենյակում՝ ուրախությամբ ու հետաքրքրությամբ կրելով ակնոցներն ու ուշադրությամբ դիտելով մուլտֆիլմը: