Նոյեմբերի 1ին, 4ին և 5ին Ֆիլմերի իսկական տեղատարափ էր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում»։
Ռ․ Բիկովի անվան մանկապատանեկան միջազգային փառատոնի շրջանակներում կենտրոնի բոլոր սաները ըստ տարիքային և ինտելեկտուալ խմբերի այցելեցին «Մոսկվա» կինոթատրոն և «Մոսկվայի տուն» մուլտֆիլմեր և մանկական ֆիլմեր դիտելու: Հատկանշական էր, որ «Մոսկվա» կինոթատրոն երեխաները գնացել էին «Արեգնազան» կրթահամալիրի սաների հետ․ այդ օրը առանձնահատուկ էր նաև նրանով, որ երեխաները այնքան էին տարվել ֆիլմի իմաստով, որ նույնիսկ մեկնաբանություններ էին անում(Արամ), Ռաֆայելը համակ ուշադրությամբ դիտելուց զատ կարողացավ զգալ հերոսի էմոցիաներն ու ապրումակցել:Արարատը աստիճանաբար քչացրեց անհանգիստ ձայները ու զարմանալի հետաքրքրությամբ սկսեց դիտել, իսկ Վահանը ընդհանրապես չէր ուզում դուրս գալ դահլիճից։ Բոլոր երեխաները շատ ոգևորված ու տպավորված էին։ Իրականում սա մեծ սոցիալական փորձ էր նրանց համար։