Armenian Foundation for Promotion of Cinema and TV for Children and Youth “Rolan Bykov” Foundation

Ninth International Film Festival for Children and Youth Մանկապատանեկան ֆիլմերի իններորդ միջազգային փառատոն

Նոյեմբերի  1ին, 4ին և 5ին   Ֆիլմերի իսկական  տեղատարափ էր  «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում»։

Ռ․ Բիկովի անվան մանկապատանեկան միջազգային փառատոնի շրջանակներում կենտրոնի բոլոր սաները ըստ տարիքային և ինտելեկտուալ խմբերի այցելեցին  «Մոսկվա» կինոթատրոն և «Մոսկվայի տուն»  մուլտֆիլմեր և մանկական ֆիլմեր դիտելու: Հատկանշական էր, որ «Մոսկվա» կինոթատրոն երեխաները գնացել էին «Արեգնազան» կրթահամալիրի սաների հետ․ այդ օրը առանձնահատուկ էր նաև նրանով, որ երեխաները այնքան էին տարվել ֆիլմի իմաստով, որ նույնիսկ  մեկնաբանություններ էին անում(Արամ), Ռաֆայելը  համակ ուշադրությամբ դիտելուց զատ կարողացավ զգալ հերոսի էմոցիաներն ու  ապրումակցել:Արարատը  աստիճանաբար քչացրեց անհանգիստ ձայները ու զարմանալի հետաքրքրությամբ սկսեց դիտել,  իսկ Վահանը ընդհանրապես չէր ուզում դուրս գալ դահլիճից։ Բոլոր երեխաները շատ ոգևորված ու տպավորված էին։ Իրականում սա մեծ սոցիալական փորձ էր նրանց համար։

paraton2 Paraton

Check Also

Seminar for therapists and parents/ Սեմինար կենտրոնի մասնագետների և երեխաների ծնողների համար

A very dear friend of International Child Development Center Adam Holmes came from England and …