Օտար մարդու համար թերևս արտասովոր ոչինչ չթվար` նայելով, թե ինչպես են դպրոցականները իրենց ֆիզկուլտուրայի դասն անցկացնում դահլիճում։

Օտար մարդու համար թերևս արտասովոր ոչինչ չթվար` նայելով, թե ինչպես են դպրոցականները իրենց ֆիզկուլտուրայի դասն անցկացնում դահլիճում։ Երեխաները սովորականի նման շարք են կազմում, բաժանվում են խմբերի և սկսում են աշխույժ ու անհոգ խաղալ։ Այս ամենը, սակայն, այդքան էլ սովորական չէ սաներից երկուսի՝ Արարատի և Ռաֆայելի համար, ովքեր կամա թե ակամա դուրս էին մնացել կյանքի բնականոն ընթացքից աուտիզմ ախտորոշման պատճառով. թերևս դրանով է պայմանավորված, որ նրանք միայնությունն ու մեկուսացումը գերադասում էին հասակակիցների հետ խաղից ու հասարակ շփումից: Բայց հիմա` այս պահին, կարծես բոլոր դժվարությունները վերացել են և չկա ոչ մի սահման նրանց համար , դասարանցիները, անկեղծ սիրով ու ջերմությամբ շրջապատելով երեխաներին, ամեն կերպ փորձում են օգնել ու քաջալերել և սրտանց ուրախանում են ամեն մի հաղթանակով։ Արարատի և Ռաֆայելի աչքերի մեջ անսահման ուրախությունն ու հոգու հրճվանքը կոտրում են աշխարհում եղած բոլոր պատնեշներն ու սահմանները:
Չկա ավելի մեծ հաճույք, քան ներկա լինել և վայելել ներառման այս հրաշալի օրինակը։
Նայելով երեխաներին՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մենք բոլորս սոցիալական էակներ ենք և միայն հասարակության մեջ ՝ մարդկանցով շրջապատված, մենք կարող ենք մեզ իսկապես լիարժեք զգալ:
Այս փոքրիկների անկեղծ ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ է միայն , որ Արարատն ու Ռաֆայելը իրենց դասարանում սիրված ու կարևոր են զգում, և սա իսկապես հաղթանակ է, հաղթանակ աուտիզմի դեմ:

Հեղինակ
Սյուզաննա Պետրոսյան

Check Also

Ուրախ և անկաշկանդ այց դեպի ատամնաբուժական կլինիկա

«Սպիտակ ամրոց» ատամնաբուժական կլինիկայի և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» կողմից մեկնարկած ծրագրի շրջանակում մեր սաները …