«Սպիտակ ամրոց» ատամնաբուժական կլինիկայի և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» կողմից մեկնարկած ծրագրի շրջանակում մեր սաները արդեն փորձնական այց են կատարում կլինիկա։ Կլինիկայի և կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ծնողների համատեղ աշխատանքի արդյունքում մեր սանը արդեն շատ մեծ ուրախությամբ է մտնում ատամնաբուժական կլինիկա, ձեռքով բարևում բժշկին, ժպիտը դեմքին նստում և արդեն նույնիսկ թույլ է տալիս , որ բժիշկ Դավիթը զննի իր ատամները։ Մասնագետների բարությունը, համբերատարությունը և սերը կամաց-կամաց կտա իր դրական արդյունքը։
Շատ ուրախ ենք համագործակցել նման հրաշալի ու բարի մարդկանց, մասնագետների հետ։ Բոլորը կլինիկայում այնքան ժպտերես և բարի հայացքներով են դիմավորում երեխային, որ շատ կարճ ժամանակում ստեղծվեց նրա համար շատ ջերմիկ և հարազատ միջավայր։