Event

Ներքին ձայն /Inner Voice

«Ներքին ձայն» ցուցահանդեսը ներկայացնում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» աուտիզմ ունեցող սաների աշխատանքները: ԵԶՄԿ-ն գործում է Երևան քաղաքի Սարյան 20 հասցեում: Այն տրամադրում է ինտենսիվ շտկողական համալիր թերապիա, որը սրտացավ ու սիրող աշխատակազմի ջանքերի շնորհիվ   երեխաներին հնարավորություն է տալիս ունենալ մեծ առաջընթաց և  օգնում է հնարավորինս ինտեգրվել հասարակությանը: Աուտիզմը ընդհանուր զարգացման խանգարում է:  Աուտիզմով երեխաների մեծ մասը չեն խոսում, հետևաբար` …

Read More »

Զվարճալի օր «Նեպտուն» մանկական սրճարանում

Սոցիալական և ինտեգրման ծրագրի  շրջանակներում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» ամենափոքր սաները նոյեմբերի 19-ին  այցելեցին «Նեպտուն» մանկական սրճարան: Այնտեղ նրանք օգտվեցին տարբեր ատրակցիոններից, նստեցին կարուսել, շատ լավ ժամանակ անցկացրին լաբիրինթում: Հատկանշական էր, որ բոլոր երեխաները շատ ուրախ էին: Սա միմյանց հետ շփվելու և համատեղ գործելու շատ լավ փորձ էր: Ուրախ օրը երեխաները ավարտեցին սրճարանում՝ միասին սեղանի շուրջ համտեսելով համեղ պիցցան:  

Read More »

«ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ»

Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է: Աշնանային գույները, հարուստ ու համեղ մրգերը իսկական տոն կարող են դարձնել մեր առօրյան: Ուստի որոշեցինք մեր երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպել գունագեղ և համեղ դիմակահանդես: Մեր երեխաները պատրաստեցին տարբեր ուտեստներ և զարդարեցին մեր կենտրոնը աշնանային գույներով: Երեխաները երգում, պարում ու զվարճանում էին:            

Read More »

Ninth International Film Festival for Children and Youth Մանկապատանեկան ֆիլմերի իններորդ միջազգային փառատոն

Նոյեմբերի  1ին, 4ին և 5ին   Ֆիլմերի իսկական  տեղատարափ էր  «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում»։ Ռ․ Բիկովի անվան մանկապատանեկան միջազգային փառատոնի շրջանակներում կենտրոնի բոլոր սաները ըստ տարիքային և ինտելեկտուալ խմբերի այցելեցին  «Մոսկվա» կինոթատրոն և «Մոսկվայի տուն»  մուլտֆիլմեր և մանկական ֆիլմեր դիտելու: Հատկանշական էր, որ «Մոսկվա» կինոթատրոն երեխաները գնացել էին «Արեգնազան» կրթահամալիրի սաների հետ․ այդ օրը առանձնահատուկ էր նաև նրանով, որ երեխաները այնքան …

Read More »