Event

Ներքին ձայն /Inner Voice

«Ներքին ձայն» ցուցահանդեսը ներկայացնում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» աուտիզմ ունեցող սաների աշխատանքները: ԵԶՄԿ-ն գործում է Երևան քաղաքի Սարյան 20 հասցեում: Այն տրամադրում է ինտենսիվ շտկողական համալիր թերապիա, որը սրտացավ ու սիրող աշխատակազմի ջանքերի շնորհիվ   երեխաներին հնարավորություն է տալիս ունենալ մեծ առաջընթաց և  օգնում է հնարավորինս ինտեգրվել հասարակությանը: Աուտիզմը ընդհանուր զարգացման խանգարում է:  Աուտիզմով երեխաների մեծ մասը չեն խոսում, հետևաբար` …

Read More »

Զվարճալի օր «Նեպտուն» մանկական սրճարանում

Սոցիալական և ինտեգրման ծրագրի  շրջանակներում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» ամենափոքր սաները նոյեմբերի 19-ին  այցելեցին «Նեպտուն» մանկական սրճարան: Այնտեղ նրանք օգտվեցին տարբեր ատրակցիոններից, նստեցին կարուսել, շատ լավ ժամանակ անցկացրին լաբիրինթում: Հատկանշական էր, որ բոլոր երեխաները շատ ուրախ էին: Սա միմյանց հետ շփվելու և համատեղ գործելու շատ լավ փորձ էր: Ուրախ օրը երեխաները ավարտեցին սրճարանում՝ միասին սեղանի շուրջ համտեսելով համեղ պիցցան:  

Read More »

«ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ»

Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է: Աշնանային գույները, հարուստ ու համեղ մրգերը իսկական տոն կարող են դարձնել մեր առօրյան: Ուստի որոշեցինք մեր երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպել գունագեղ և համեղ դիմակահանդես: Մեր երեխաները պատրաստեցին տարբեր ուտեստներ և զարդարեցին մեր կենտրոնը աշնանային գույներով: Երեխաները երգում, պարում ու զվարճանում էին:            

Read More »

Ninth International Film Festival for Children and Youth Մանկապատանեկան ֆիլմերի իններորդ միջազգային փառատոն

Նոյեմբերի  1ին, 4ին և 5ին   Ֆիլմերի իսկական  տեղատարափ էր  «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում»։ Ռ․ Բիկովի անվան մանկապատանեկան միջազգային փառատոնի շրջանակներում կենտրոնի բոլոր սաները ըստ տարիքային և ինտելեկտուալ խմբերի այցելեցին  «Մոսկվա» կինոթատրոն և «Մոսկվայի տուն»  մուլտֆիլմեր և մանկական ֆիլմեր դիտելու: Հատկանշական էր, որ «Մոսկվա» կինոթատրոն երեխաները գնացել էին «Արեգնազան» կրթահամալիրի սաների հետ․ այդ օրը առանձնահատուկ էր նաև նրանով, որ երեխաները այնքան …

Read More »

Այցելություն դեպի Թումանյանի տուն թանգարան

October 31 Սոցիալական և ինտեգրման ծրագրի շրջանակներում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի»  սաները այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, որտեղ ծանոթացան մեծ բանաստեղծի արվեստի հետ և վերջում դիտեցին  3D ձևաչափով  «Ձախորդ Փանոսը» հեքիաթը: Թեև «Մութ ու լույս» դահլիճում իրավիճակը փոքր ինչ անսովոր Էր երեխաների համար, նրանք ճկունություն ցուցաբերեցին և հեշտությամբ ադապտացվեցին սենյակում՝ ուրախությամբ ու հետաքրքրությամբ կրելով ակնոցներն ու ուշադրությամբ դիտելով մուլտֆիլմը:

Read More »

Ռաֆայելը դպրոցում

October 11 Հոկտեմբերի տասնմեկին  Երևանի թիվ 126 դպրոցի երրորդ դասարանում անսովոր իրարանցում էր տիրում։ Երեխաների աշխուժության պատճառը ներառական ծրագրով դպրոց հաճախող  Ռաֆայելի այցն էր։  Դասարանում բոլորը բարևում էին, հարցեր էին տալիս նրան, իսկ նա այնքան ուրախ էր։ Ռաֆայելը որոշել էր դաշնամուր նվագել իր համադասարանցիների համար։Եվ ահա բոլորը անհամբեր սպասում են նրան։Մի քանի րոպե անց արդեն Ռաֆայելի մատներից արձակած ուրախ հնչյունները …

Read More »